Բացել լրահոսը Փակել լրահոսը
acemogliu_1651
A A
Քաղաքականություն

Թուրքական լրատվամիջոցները փորձում են նսեմացնել հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հեղինակությունը

Թուրքական իշխանական մամուլը ընդդիմության տնտեսական ծրագրերը վարկաբեկելու նպատակով փորձում է նսեմացնել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի մասնագիտական վարկանիշը: Այս մասին նշում է Ermenihaber-ը։

Բանն այն է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի տնտեսության զարգացման վերաբերյալ իր ծրագրերում մեծ տեղ է հատկացրել նաև Աճեմօղլուին՝ նրան ընդգրկելով իր կողմից նեկայացված կադրերի մեջ:

Թուրքական իշխանական քարոզչամեքենան պոլսահայ աշխարհահռչակ տնտեսագետին և ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով առաջ է քաշում այն թեզը, որ ավելի վաղ Տարոն Աճեմօղլուին օգնության խնդրանքով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն արդյունքում իբր Հայաստանի տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվել:

Տեղեկացնենք, որ Տարոն Աճեմօղլուն 1986-ին ավարտել է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանը։ Այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ Իսկ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստանում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիկայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 1992-1993 թթ. այնտեղ դասավանդում է տնտեսագիտություն։