Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաշքշուկ, ծեծկռտուք
A A
Պաշտոնական

Խուլիգանության մասնակից 7 երիտասարդները բաժին տարվեցին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայրաքաղաքի Պարոնյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել յոթ երիտասարդների:

Նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով հասարակական կարգը, վիճաբանում և հարվածներ էին հասցնում իրար:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին՝ հայտնում է Ոստիկանությունը։