Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախի պն Արցախի զինուժ
A A
Պաշտոնական

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել․ Արցախի ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։