Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակով
A A
Պաշտոնական

Մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.23-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Խուդյակովի փողոցի տներց մեկում վիճաբանություն և դանակահարություն է եղել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խուդյակովի փողոցի նշված տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել է 66-ամյա տղամարդուն, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին 28-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Հաղթանակ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: