Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱԻՆ ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձան

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորված ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25 օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության։
 
Վերապատրաստում անցնելուց հետո ԱԻՆ ջոկատները հենակետերում իրականացրել են 14 օրյա մարտական հերթապահություն։
 
Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարներին ՀՀ ՊՆ N զորամասում դիմավորել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
 
Փրկարար ծառայողները զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնարհակալագրերով։
ԱԻՆ շարահրապարակում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է փրկարար ծառայողների հետ, զրուցել անձնակազմի հետ, շնորհակալություն հայտնել վարժական հավաքի ժամանակ իրականացրած պատշաճ ծառայության համար։
 
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ գերատեսչության հետ սերտ համագործակցության համար պարգևատրվել են ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատարներ:
 
Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, փրկարար ծառայողները մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։