Բացել լրահոսը Փակել լրահոսը
315526837_645658390443327_5820736975933030127_n
A A
Քաղաքականություն

Սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ հերթական գնդակոծությանը.

«Այսօր` ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: Դա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է այս «առաջարկին», և ես հուսով եմ, որ պատասխանը կլինի համաչափ և օպերատիվ»,- այսպես է մեկնաբանել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Արցախում ադրբեջանական զինուժի կողմից այսօր խաղաղ բնակչության գնդակոծությունը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող բնակչի ուղղությամբ: