Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է. Ազատություն
Աջակցիր «Ա1+»-ին«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնել են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003-ի Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։
Վարչությանն պետ Ռաֆայել Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է՝ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։
Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։