Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունները ընդունում են ադրբեջանական թեզերը, որ իբր Ղարաբաղը Ադրբեջանի մաս է․ Վարդան Պողոսյան (տեսանյութ)

Եթե տվյալ պետությունը, որը ինքն իր վրա է վերցնում հարգելու մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը, ընդամենը նշանակում է, որ ինքը իրավունք չունի որևէ բռնի գործողություն իրականացնել այդ մյուս պետության տարածքի նկատմամբ, այսինքն դա, ըստ էության, ուժի չկիրառման սկզբունքի մի տարատեսակ է։ Այս մասին «Ինչ է սպասվում Հայաստանի ինքնիշխանությանը» խորագրով  քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք հնարավոր խաղաղության պայմանագրի հետևանքներին։

Ըստ նրա՝ տարածքային ամբողջականության սկզբունքը իր մեջ չի պարունակում այն հարցի պատասխանը, թե որն է հարևան պետության տարածքը «Այսինքն՝ ինքը պատասխան չի տալիս այն հարցին, թե տվյալ պետության տարածքի մեջ իքս տարածքը մտնում է, թե չի մտնում»։

Սահմանադրագետը նշեց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց վրա պարտականություն են վերցնում որևէ բռնի ուժ չկիրառել հակառակորդ պետության տարածքը գրավելու համար։

Ըստ Վարդան Պողոսյանի՝ Հայաստանի իշխանությունները դարձել են Ադրբեջանի փաստաբանները «Իրենք ասում են, որ երբ որ մենք 1991թ ճանաչում էինք ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքը, մենք այն ժամանակ արդեն իսկ ճանաչել ենք, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմել։ Սա է ամբողջ տրագեդիան՝ իրենք ընդունում են ադրբեջանական թեզերը, որ իբր Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»։

Մանրամասները՝ տեսանյութում։