Այդ հարցի պատասխանը թող Ռոբերտ Քոչարյանը տա, կարծում եմ՝ նա ուղղակիորեն ծախել է Արցախը․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դա ոչ թե հակադրություններ են, այլ որոշակի անհամաձայնություններ․․․ և՛ ռուսական կողմը, և՛ մենք պետք է այնպես անենք, որ ինչպես ասում են՝ չվառվի ոչինչ»,-նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունների չի՞ տեսնում հակադրություն։
Ինչ վերաբերվում է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որտեղ հիշատակվում էր «միջանցքի» հարցը, պատգամավորը նշեց․ «Ես կարծում եմ՝ Ադրբեջանը միջանցք ուզում է, ուղղակի ինքը արդեն իր ասածներից ձանձրացել է, միայն ինքն է ասում։ Ըստ երևույթին, Թուրքիայի հետ համաձայնության է եկել, որ հիմա էլ Թուրքիան սկսի այդ խողովակով խոսել»։
Պատգամավորը, անդրադառնալով Արցախի հարցին, նշեց․ «Մենք պայքարում ենք, որ բանակցային սեղան վերադառնա Արցախը, վերջիվերջո Արցախի հարցը արցախցու ու Ադրբեջանի միջև է։ Որոշ մարդիկ պահանջում են, որ Հայաստանը ստորագրի մի փաստաթուղթ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ դա մանիպուլյացիա է»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ժամանակին ՀՀ իշխանությունները դուրս թողել Արցախը բանակցային գործընթացներից, պատգամավորը պատասխանեց․ «Այդ հարցի պատասխանը թող Ռոբերտ Քոչարյանը տա, նա է դուրս թողել։ Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն ծախել է Արցախը»։
Մանրամասները՝ տեսանյութում։