Բացել լրահոսը Փակել լրահոսը
309332044_667280604753962_3937438254902792394_n
A A
Պաշտոնական

Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցման նախագիծը պատրաստ է

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում: Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցման նախագիծը։

Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այժմ բանակացություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարան