Բացել լրահոսը Փակել լրահոսը
սողանք Շատին
A A
Պաշտոնական

Շատին գյուղի տարածքում սողանք է ակտիվացել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 08։49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում ակտիվացել է սողանք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հոստուն թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հողամասում մոտ 220 քմ տարածքում ակտիվացել է սողանք՝ մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը (մոտ 25 մ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ հայտնում է ԱԻՆ-ը։