Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջանազյան
A A
Պաշտոնական

Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետը պաշտոնից ազատվել է

ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Հրամանը հրապարակվել է դատախազության կայքում։

Հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ավատվելու վերաբերյալ դիմումը, գլխավոր դատախազ Աննա Աննա Վարդապետյանը ստորագրել է հրաման՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3–ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։