Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոլատակ  Հակոբավանք
A A
Հասարակություն

Հարյուրավոր հուշարձաններ վտանգված են, քանի որ գտնվում են օկուպացիայի մեջ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում տեղի կունենա «Արցախի Ս․ Հակոբավանքի վերականգնումը եւ Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողով։

 Համաժողովի ընթացքում կքննարկվեն Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի Ս․ Հակոբավանքի վերականգնման ծրագիրը, նախագիծը, Քոլատակ համայնքի զարգացման հեռանկարներն ու անելիքները։ Ինչո՞ւ է կարեւոր վանքի վերականգնումը հենց այսօր։

2020թ․ պատերազմի և դրան հետեւած արցախյան տարածքների օկուպացիայի արդյունքում հայկական մշակութային 90 կոթող ոչնչացվել, վնասվել կամ ենթարկվում են ձեւափոխման Ադրբեջանի կողմից։

Հարյուրավոր հուշարձաններ վտանգված են, քանի որ գտնվում են օկուպացիայի մեջ։ Արդեն հրապարակումներ կան ադրբեջանական մամուլում, որտեղ սկսել են «հիմնավորումներ» ստեղծել Ս․ Հակոբավանքի յուրացման համար։ Ուստի այսօր Ս. Հակոբավանքը մարմնավորում է Արցախի պատմամշակութային ամբողջ ժառանգությունը, որը մեր հազարամյակների գոյության ու ինքնության ապացույցներից է մեր իսկ հողում։

Հենց այդ նպատակով մի շարք կազմակերպություններ, գիտնականներ, մտավորականներ, մտահոգ անձիք համախմբվել են կարեւոր այս գաղափարի շուրջ՝ վերականգնել Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Ս. Հակոբավանքը, ինչը կարևոր ուղերձ կդառնա աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերի համար։

Ս. Հակոբավանքի վերականգնումը նաև կխթանի Արցախի մշակութային, հոգեւոր, տնտեսական և զբոսաշրջային ոլորտների զարգացմանը։ Վանքի վերականգնման ճարտարապետական նախագիծն արդեն պատրաստ է․ հեղինակը բազմաթիվ եկեղեցիների, այդ թվում՝ Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակ Սամվել Այվազյանն է։ Անհրաժեշտ գումարը հավաքվելու է աշխարհասփյուռ հայերի հանգանակություններով․ reArmenia հարթակում արդեն մեկնարկել է դրամահավաքը: Այսօր յուրաքանչյուրս՝ որպես մեր մշակույթի ու պատմության ժառանգորդ, որպես հայկական պետականությունը զորացնելու պատրաստակամ հայ մարդ, կարող ենք մեր գործուն մասնակցությամբ համախմբվել կարեւոր գաղափարների շուրջ ու ոտքի հանել մեր ազգին, ամրացնել թուլացած պետության թիկունքը:

 Ս. Հակոբավանքի վերականգնման ու Քոլատակ գյուղի զարգացման ծրագրի նախաձեռնող խմբում արդեն ընդգրկվել են․

  • «ռեԱրմենիա» հարթակը
  • «Արեւահովիտ» հարթակը
  • «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամը
  • «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ն