Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-49x67wh-719x419z-1.0938
A A
Պաշտոնական

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 7-ին մի շարք օրենքներ է ստորագրել։

Նախագահը, մասնավորապես, ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: