A
A
Մենք անկախական ուժ ենք․ պրոռուսական կամ պրոարևմտյան ուժերի գոյությունը շատ վնասարար է․ Լ․ Զուրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ասում ենք՝ երկիրը չպետք է դարձնել մրցակցության «պոլիգոն» Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Եթե դու այդպես ես վարվում, եթե կողմ ես բռնում, ինչը, ըստ մեզ, անում է Նիկոլ Փաշինյանը, ապա դու հրավիրում ես քո երկիր պրոքսի պատերազմ Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Իսկ մենք գիտենք՝ ինչ է լինում այն երկրների հետ, որոնք այդ պատերազմը բերում են․ այդ երկրները պարզապես քանդվում են»։
«Ա1+»-ի տաղավարում հյուրընկալվել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընտրական օրենսգրքի փոփոխություններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքի ձախողմանը, ՌԴ–Հայաստան հարաբերություններին, ԱՄՆ–Իրան հակամարտությանը և առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի անելիքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։