Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները․ Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հանձնառու են Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությանը։
Նրա խոսքով՝ երկու երկրները միավորվում են բազմազան կապերի, պատմության և ընդհանուր քաղաքակրթության լայն շրջանակով։ Ռուսաստանը 2 միլիոնանոց հայկական սփյուռքի հայրենիքն է։
«Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։ Այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումների վրա։ Կարևոր է, որ դա չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է»,- ասել է նա։
Նա հավելել է, որ այս քաղաքական ուժերի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը բիզնես նախագիծ չէ, այլ նրանց պատմական էության մի մասը, «հենց այն կապերը, որոնք պարզապես չեն կարող խզվել»։