Բացել լրահոսը Փակել լրահոսը
դեղագետ
A A
Հասարակություն

Երեւանում կանցկացվի «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» թեմայով միջազգային գիտաժողով

Սեպտեմբերի 25-ը Դեղագետների համաշխարհային օրն է։

Աշխարհում դեղագետների թիվը կազմում է շուրջ 4 միլիոն։

Բժշկական համալսարանը հանդիսանում է դեղագետների պատրաստման առաջատար հաստատություն։ Դեղագիտական ֆակուլտետը 2017-2021թթ. ավարտել է շուրջ 710 շրջանավարտ:

Ըստ ռեկտոր Արմեն Մուրադյանի՝  մասնագիտության գրավչությունը վերջին տարիներին էապես ավելացել է:

Այսպես, եթե 2017թ. շրջանավարտների թիվը կազմել է 61, ապա 2021թ. արդեն 4.8 անգամ ավել՝ 292:

Միջազգային դեղագիտական ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ՝ Դեղագետների համաշխարհային օրվա այս տարվա արշավի թեման է՝ «Միասնական գործող դեղատուն՝ ավելի առողջ աշխարհի համար»։

Մասնագիտական օրվա խորհրդով սեպտեմբերի 26-ից 28-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կանցկացվի «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին: Բուհում նախատեսվող կարևոր բժշկագիտական միջոցառումը կհամախմբի Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի հայ և օտարերկրացի առաջատար մասնագետներին։