Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain-slow-motion-umbrella-084466818_prevstill
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-17մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում այսօր, սեպտեմբերի 22-ին, 23-ին՝ կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-ին, 22-ին աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին՝ ևս 3-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։