Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք տեսնում ենք, թե մեր «բարեկամները» ինչպիսի վարքագիծ են դրսևորում․ Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)

«Մենք տեսնում ենք, թե մեր «բարեկամները» ինչպիսի վարքագիծ են դրսևորում։ Բելառուսի և Ռուսաստանի հայտարարությունները անտրամաբանական են»,-այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Ըստ նրա՝ Միջազգային հանրությունը պատրաստ է նաև սանկցիաներ կիրառել՝ ի տարբերություն մեր ՀԱՊԿ անդամ գործընկերների։

Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները անընդհատ նորացնում են բանակի զինանոցը, սակայն կան որոշակի խնդիրներ․ «Կան երկրներ, որ չեն ցանկանում, որ մենք այլ երկրից զենք գնենք»։

Հարցին, թե ինչու իշխանական խմբակցությանը և խորհրդարանական ընդդիմությանը չհաջողվեց ԱԺ-ում ընդհանուր հայտարարությամբ հանդես գալ, պատգամավորը պատասխանեց․ «Ընդդիմությունը սպասարկում է իրենց քաղաքական օրակարգը և բերել է ներքաղաքական խնդիրներ։ Ընդդիմությունը մտածելու խնդիր ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։