Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Համաշխարհային բանկը մեզ համար եղել է իրական և հուսալի գործընկեր. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար և կարևորել դրա արդյունավետ շարունակականությունը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման և այլ ոլորտներում: Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: ՀՀ կառավարությունը ներկայացրել է փոխվարչապետի ելույթը.