Եթե մենք դիմեինք ՍԴ, միևնույն է ՍԴ-ն չէր ընդունելու մեր պահանջը․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե մենք դիմեինք ՍԴ, միևնույն է ՍԴ-ն չէր ընդունելու մեր պահանջը»,- այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխող ուժը չնախաձեռնեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մանդատներից զրկում։
Ըստ պատգամավորի` սահմանադրական կարգավորումներով ընդդիմադիրները իրավունք ունեն մեկ նստաշրջան բոյոկտելու։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ իբր Հայաստանը սադրանքի է դիմում սահմանին, պատգամավորը նշեց․ «Ադրբեջանը այդպիսով ցանկանում է շանտաժի լեզվով խոսել, վախեցնել»։
Հարցին, թե ինչպես է գնահատում ընդդիմադիրների չներկայանալը խորհրդարանական նիստերին, պատգամավորը պատասխանեց․ «Իրենք չարդարացրեցին 100,000-ավոր մարդկանց հույսերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։