Բացել լրահոսը Փակել լրահոսը
304104929_408845618002073_5068445263073963797_n
A A
Պաշտոնական

Չլինի ազատ Արցախը, չի լինի և հայոց անկախ պետությունը․ 5165 շարժում

5165 շարժման շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով․
 
Շնորհավոր հայոց Արցախ պետության անկախության տարեդարձը։
Աշխարհաքաղաքական ոչ մի փոխդասավորություն, գերտերությունների միջև ոչ մի առևտուր կամ պայմանավորվածություն ի զորու չէ ետ տալ պատմության բնականոն ընթացքը և զրկել Արցախի ժողովրդին ազատ ապրելու աստվածային իրավունքից՝ անկախ պետականության շրջանակներում կամ որպես մայր հայրենիքի պետության մի մաս։
 
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացվել է միջազգային իրավունքի նորմերի և ԽՍՀՄ օրենսդրության տառին համապատասխան՝ ստեղծելով անկախ պետություն։
 
Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի Արցախի հակամարտության կարգավորման հարցում վարել այլ քաղաքականություն, քան այն, որը բխում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջից։ Արցախյան շարժումը հայոց անկախ պետականության վերականգնման հիմքն ու սկիզբն էր. չլինի ազատ Արցախը, չի լինի և հայոց անկախ պետությունը։
 
Թեև Արցախն այսօր ապրում է իր պատմության հիրավի ամենածանր շրջանը, բայց մենք հավատում ենք հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը՝ բացառապես հայկական պետությունների ռազմական ներուժի մեծացման, աճող տնտեսության, ազգային միասնության, հայրենասեր ու անկաշառ իշխանություններ ունենալու հանգամանքների հաշվառմամբ։