Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սրտանց զեղչեր
A A
Բիզնես

Սրտանց զեղչեր․ պատրաստվում ենք Վալենտինի օրվան Wildberries-ի հետ միասին

Աշխարհի բազմաթիվ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը՝ սիրո և ռոմանտիկայի տոնը։ Այս օրը մարդիկ միմյանց խորհրդանշական նվերներ են տալիս և փորձում հաճելի անակնկալ մատուցել իրենց սիրելիներին։

Ճիշտ ընտրված նվերը երբեմն կարող է ասել ավելին, քան ցանկացած խոսք։ Սակայն տոնի նախաշեմին կարևոր է չսխալվել ընտրության հարցում և միաժամանակ չվատնել ավելորդ ժամանակ ու միջոցներ։

Wildberries-ը վերլուծել է Հայաստանից կատարված պատվերները Սիրահարների օրվան ընդառաջ և առանձնացրել այն ապրանքային կատեգորիաները, որոնց նկատմամբ պահանջարկը նախորդ տարվա համեմատ ամենաշատ աճն է գրանցել։

Հիմնական ուղղություններից մեկը շարունակում է մնալ «Գեղեցկություն» կատեգորիան։ Օծանելիքի վաճառքներն աճել են 256%-ով, կոսմետիկ դիմակներինը՝ 252%-ով, իսկ քսուքներինը՝ 63%-ով։ Գեղեցկության միջոցները ավանդաբար շարունակում են մնալ տոնի ամենապահանջված նվերների շարքում։

Աճում է նաև տան համար օգտակար նվերների նկատմամբ հետաքրքրությունը։ Խոհանոցային տեխնիկայի կատեգորիայում հատկապես նկատելի է աերոգրիլների պահանջարկի աճը՝ 147%-ով։ Հավանաբար շատ տղամարդիկ տոնի նախօրեին փորձում են իրենց սիրելիների առօրյան մի փոքր ավելի հեշտ դարձնել՝ ընտրելով գործնական ու օգտակար նվերներ, որոնք հաճույք կպատճառեն ոչ միայն Վալենտինի օրը, այլև առօրյա կյանքում։

Ռոմանտիկ տրամադրությունը վառ արտահայտվում է նաև խաղալիքների կատեգորիայում։ Փափուկ խաղալիքների վաճառքներն աճել են 21%-ով։ Այսպիսի նվերները շարունակում են մնալ ուշադրության և հոգատարության դասական խորհրդանիշ։

Քաղցրավենիքը նույնպես պահպանում է շնորհավորանքի ամենատարածված տարբերակներից մեկի իր դիրքը։ Կոնֆետների վաճառքներն աճել են 713%-ով, չրերինը՝ 147%-ով, իսկ խմորեղենի ձևավորման ապրանքներինը՝ 26%-ով։ Համեղ նվերը մնում է սիրելի մարդուն ուրախացնելու պարզ ու հաճելի միջոց։

Կրեատիվ նվերների սիրահարների համար արդիական է ձեռագործության կատեգորիան։ Արհեստագործական հավաքածուների վաճառքն աճել է 55%-ով, կավագործության հավաքածուներինը՝ 15%-ով, իսկ ստեղծագործական գործվածքներինը՝ 9%-ով։ Նման նվերները թույլ են տալիս տոնին ավելացնել ավելի շատ անհատականություն։

Հատուկ տոնական մթնոլորտ ստեղծելուն օգնում են նաև տոնական ապրանքները։ Նվերների տոպրակների պահանջարկը աճել է 66%-ով, բացիկներինը՝ 41%-ով, իսկ փուչիկներինը՝ 14%-ով։ Այս մանրուքները շնորհավորանքն ավելի վառ և զգացմունքային են դարձնում։

Եվ մինչ տղամարդիկ ոգևորված ընտրում են նվերներ իրենց սիրելիների համար, իրենք նույնպես գաղտնի երազում են հաճելի անակնկալների մասին։ Հարցումների և որոնման հարցումների համաձայն՝ տղամարդկանց համար ամենացանկալի նվերների ցանկում առաջատար են ժամանակակից գաջեթները՝ սմարթֆոններ, խելացի ժամացույցներ և խաղային կոնսոլներ, հատկապես PS5-ը։ Չէ՞ որ սերը՝ սեր, բայց նոր սարքը կարող է ոչ պակաս ուրախություն պատճառել, քան ամենառոմանտիկ նվերը։

Wildberries-ի վերլուծությունը հաստատում է, որ Հայաստանի բնակիչները նվերների ընտրությանը մոտենում են գիտակցված և ստեղծագործաբար՝ համադրելով ռոմանտիկան, գործնականությունն ու յուրօրինակությունը։

Wildberries-ի լայն տեսականու և շահավետ առաջարկների շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է գտնել այն նվերը, որը լավագույնս կարտահայտի ամենակարևորը՝ ուշադրություն, ջերմություն և սեր։

Wildberries-ի հետ սերը դառնում է ոչ միայն հաճելի, այլև՝ շահավետ։