Ես խորապես ցավում եմ, որ մենք ապրում ենք ամոթի և ստրկության այս օրերը.Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիջնորդում են, ՔԿ նախագահին, Գլխավոր դատախազին, ԱԺ պատգամավորին հրավիրել դատարան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին եւ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
Նրանք Բագրատ սրբազան Գալստյանի եւ մյուսների գործով հայտարարություններ էին տարածել:
Պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել նաեւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:
Նրան հարցաքննելով, ըստ պաշտպանի, կհերքվի առաջադրված մեղադրանքը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Բագրատ սրբազանի եւ մյուս 17 անձանց գործով դատական նիստը:
Նրանք մեղադրվում են իշխանությունը զավթելու եւ ահաբեկչության մեջ:
Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց փոխել Վահագն Չախալյանի խափանման միջոցը՝ կալանքը:
Պաշտպանական կողմը նշեց, որ գործով անցնող 18 անձանցից 16-ի խափանման միջոցները փոխվել են եւ միայն երկու անձինք են գտնվում կալանավայրում, որոնցից մեկը Վահագն Չախալյանն է:
Պաշտպան Վրեժ Խաչիկյանը նշեց, որ նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես վատ վիճակում: 3 երեխաներից երկուսը անչափահաս են, իսկ տղան ուսանող է:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը չքննարկեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ անդրադարձավ այսօր Բաքվում ընթացող շինծու դատավարությանը, որտեղ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը դատապարտել երկարատև ազատազրկման՝ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկության:
« Ես խորապես ցավում եմ, որ մենք ապրում ենք ամոթի և ստրկության այս օրերը։ Իմ պատիվն ու կենսագրությունը գողացվել են։ Իմ եղբայրները թշնամու բանտում դատապարտվել են», - ասաց Բագրատ Գալստանյանը։
Այս պահին դատական նիստը շարւնակվում է: