Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Երեկ մենք մամլո հաղորդագրություն ենք տարածել հանդիպման վերաբերյալ, որտեղ նշված են քննարկված թեմաները: Նաև նշված են այն որոշումները, որոնք կայացվել են. դրանք աշխատանքային բնույթի որոշումներ են:  Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և  այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք  պետք է շարունակենք հետևողական աշխատել: Նաև կարծում եմ, որ  անհրաժեշտություն է և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է նաև,  որ հաղորդելու այլ մանրամասներ այս պահին չկան,  քանի որ դրանք արդեն համառոտ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրությունում. «Հետագայում, եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»: