A
A
Ժամը 20:00-ից Արցախի հետ կապն իրականացվում է նոր երթուղով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի հանրայինի ռեպորտաժը
Ավելի քան 21 կմ երկարությամբ և 11 մետր լայնությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ շենով, շարունակվում՝ դեպի Հին շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։
Այնուհետեւ նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, այնտեղից կշարունակվի դեպի Տեղ և կմիանա Գորիս տանող մայրուղուն։
Մինչև հայաստանյան հատվածում հիմնական ճանապարհի կառուցումը, Արցախ-Հայաստան ճանապարհային կապը կգործի 4,7 կիլոմետրանոց արդեն ասֆալտապատ հատվածով, որը շրջանցելով Աղավնոն, միանում է Ստեփանակերտ- Գորիս մայրուղուն։