Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախի անկախության ընդունումը հաղթանա՞կ,թե՞ պարտություն (տեսանյութ)

 

Արտահայտելով, արձանագրելով , հաշվի առնելով, հիմնվելով , նշելով, ձգտելով, ուշադրության առնելով, հարգելով և հետևելով...   այսպիսի բառերով են սկսվում Արցախի անկախության հռչակագրի գրեթե ամեն տող:


 ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստին, վերոշարադրյալը  հաշվի առնելով ծնվեց հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

 

 

 Անկախություն հռչակելով Արցախցին ձեռք բերեց ազգային և քաղաքական գիտակցություն և որ ամենակարևորն է ինքնավստահություն,-համոզված  է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, մինչդեռ շատ չանցած պիտի պարզվեր, որ գերտերությունների նպատակները Արցախի հարցում խիստ տարբեր են ու հաճախ մեզ համար խճճված:

Ալեքսանդր Մանասյանի գնահատմամբ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը իրավական իմաստով անբասիր է եղել:

 Նա ցավով արձանագրում է Հայաստանը 30 տարիների ընթացքում մտածել է միայն խորհրդային իրավակարգի տրամաբանությամբ: Զանգվածային գիտակցության մեջ Արցախի խնդրի շուրջ լուրջ թյուրըմբռնումներ կան:

Սրանից բացի արդեն 31 տարի հնչում է նաև մեկ այլ հարց: Արցախի անկախացումը դիվանագիտական հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

Արցախի առաջ խնդիրները կրկին գոյաբանական են.... Ինչպես 31 տարի առաջ, այսօր էլ  Շուշին, Քարվաճառը այժմ նաև Բերձորը, Աղավնոն  կրկին հայաթափվել են: Նույն իրավիճակն է ինչպես 90-ակաների սկզբին, բայց չի փոխվել նաև արցախցին։

Մանրամասները՝ տեսանյութում