Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհաշիջում
A A
Պաշտոնական

Հրդեհ վագոն-տնակում

Օգոստոսի 24-ին, ժամը 11։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի վրա գտնվող բնակելի վագոն-տնակներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Տերյան փողոցի վագոն-տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 12:00-ին: Այրվել է վագոն-տնակի մոտ 40 քմ հատվածը՝ գույքով: