Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս (տեսանյութ)

 Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը։
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։ 
 
Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել և զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։