A
A
Շախմատի Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: