ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի շնորհանդեսը:
Դեռ 90-ական թվականների վերջին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության ֆոնդի հայաստանյան գրասենյակը առաջարկեց Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց ստեղծել:
Մինչեւ 2000թ. տարվում էին նախապատրաստական աշխատանքներ, իսկ 2001թ. ստեղծվեց ծրագրի հայեցակարգը, որի միջոցով սկսվեց ծրագրի իրականացումը։
Այժմ ցանցում ընդգրկված է վեց գրադարան. Հայաստանի ազգային գրադարանը, գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ, Հանրապետական գիտատեխնիկական եւ գիտաբժշկական գրադարանները եւ Ազգային գրապալատը:
Ներկայումս ցանցի անդամ գրադարաններում տեղի է ունենում մատենագիտական ցանկերի մուտքագրում: Ընդլայնվելու դեպքում հնարավոր կլինեն նաեւ տեքստային մուտքագրումները: