Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամառ
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Հայաստանի նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ՀՀ տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 23-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:

«Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 13-15 մ/վ: