Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ 6666
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 06:13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտակայքում 3.3 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել` հայտնում է Aliq.ge կայքը:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։