Բացել լրահոսը Փակել լրահոսը
16576383009809
A A
Պաշտոնական

Դեսպանները հրավիրվել էին ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչու­թյունների ղեկավարների հետ հանդիպմանը  ներկայացվել են   սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։

Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Երևանում կայանալիք STARMUS միջազգային փառատոնի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անցկացվող առաջին միջազգային գիտական փառատոն, որը հյուրընկալելու է շուրջ 100000 այցելուի։ 

STARMUS փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն իր հերթին նշել է, որ միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր։

Հանդիպմանը ներկա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար­ները հնարա­վորություն ունեցան փառատոնի վերաբերյալ իրենց հարցերն ուղղել կազմակերպիչներին։

Տեղեկանք. STARMUS-ը միջազգային փառատոն է, որը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ STARMUS I փառատոնը առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թվականին Կանարյան կղզիներում (Իսպանիա), այնուհետև Նորվեգիայում և Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի մարդկության համար հանրայնացնել գիտությունը արվեստի միջոցով։