Բացել լրահոսը Փակել լրահոսը
կին հիվանդանոցում
A A
Պաշտոնական

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 10-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա Եվգենիա Էվոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 23.55-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Եվգենիա Էվոյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: