Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (5)
A A
Հասարակություն

Կառավարության անբացատրելի տրամաբանությունը

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք,   Ոստիկանությունը առաջարկում է ստեղծել է  ՊՈԱԿ, որը պիտի իրականացնի Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կարգավորող  տեխնիկական միջոցների շահագործումն ու սպասարկումը։ 2017թ  փետրվարից է այդ իրականացվում է սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից։  

 Հինգ տարվա ընթացքում տուգանքների փաստացի գանձումների գումարը կազմել է 41,962,274,379  դրամ, որից  սպասարկող ընկերությանը որպես   վարձատրություն տրամադրվել է   ընդամենը  2,762,856,895 դրամ։     Մաքուր  մուտքերը բյուջե հինգ տարվա կտրվածքով կազմել է  26, 342, 150, 853 դրամ։

 

Հետեւաբար հարց է առաջանում, եթե  մասնավոր ընկերության կողմից տեխնիկական միջոցների շահագործման արդյունքում այդքան գումար է մուտքագրվել բյուջե, ի՞նչ կարիք կա ոլորտը պետականացնելու։ 

Ոստիկանության հիմնավորումները  ոչ միայն համոզիչ չեն, այլեւ չեն  տալիս տալիս կարեւոր հարցերի պատասխանները՝  ո՞րն է այս նախաձեռնության նպատակը, մի՞թե անարդյունավետ է գործել համակարգը։

 Հարցերի պատասխանը ստանալու նպատակով  «Ա1+»-ը հարցում ուղարկեց  տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն)  շահագործումն ու վերահսկողությունն իրականացնող ընկերությանը՝։

 Պարզվեց՝  հինգ տարվա ընթացքում  բյուջեից ՍՊԸ-ին տեխնիկական  համակարգերի կառավարման, շահագործման և  այլ փաստացի ծախսերի  համար  վճարվել  է  12,857,266,631  դրամ։

Ըստ տարիների պատկերն այսպիսին է՝

15.02.2017-31.12.2017           2,162,162,996

01.01.2018-31.12.2018           2,369,883,388

01.01.2019-31.12.2019           3,195,767,330

01.01.2020-31.12.2020          2,576,610,472

01.01.2021-31.12.2021           2,552,842,445

 

Այս թվերը ներառված են նաեւ ոստիկանության մշակած առաջարկի հիմնավորման վերջ։  Ոստիկանությունը  նաեւ հրապարակել էր  այլ տվյալներ։   Դրանք այն գումարներն էին, որոնք  ստացել էր  ՍՊԸ-ն՝ հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի և  ծախսերի հատուցման գումարների տարբերության 10 %-ի չափով։

Ըստ ոստիկանության՝ ընկերությունը 2020թ. վարձատրվել է 486.100.000 ՀՀ դրամի, իսկ 2021թ.՝ 715.199.900 ՀՀ դրամի չափով:

 

«Ա1+»-ի հարցման ի պատասխան ընկերությունը տրամադրեց նաեւ այդ տվյալները՝  ըստ տարիների՝

15.02.2017-31.12.2017          490,662,860

01.01.2018-31.12.2018          405,635,940

01.01.2019-31.12.2019           665,258,199

01.01.2020-31.12.2020          486,099,996

01.01.2021-31.12.2021           715,199,900

            Ընդհանուր՝           2,762,856,895

 Իսկ  ինչքա՞ն է կազմել  տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարը։  Ահա  տվյալներն  ըստ տարիների․

 

15.02.2017-31.12.2017             8,201,483,715

01.01.2018-31.12.2018             7,538,704,198

01.01.2019-31.12.2019             8,760,212,281

01.01.2020-31.12.2020            6,746,146,117

01.01.2021-31.12.2021            10,715,728,068

            Ընդհանուր՝        41,962,274,379

Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ հինգ տարվա ընթացքում մասնավոր ընկերության աշխատանքի արդյունքում բյուջե 9,5 անգամ ավելի շատ գումար է մուտքագրվել, քան ստացել է  ՍՊԸ-ն  որպես վարձատրություն։

Ուստի նորից հարց է առաջանում՝ եթե նույնիսկ տեխնիկական սարքավորումները մասնավոր ընկերություն է սպասարկում, տուգանքներից գանձված գումարների 90 տոկոսը մնում է պետությանը, ի՞նչ կարիք կա ՊՈԱԿ ստեղծելու։

Իսկ եթե սա արվում է  ծախսերի կրճատման կամ արդյունավետության նպատակով, ապա կրկին անհասկանալի է։

Թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2021թ-ին 2020 թվականի համեմատ՝  ծախսերը մնացել են նույնը, իսկ բյուջե մուտքերը՝ աճել մոտ  60 տոկոսով։

 Ի դեպ,  հանրային քննարկման դրված «Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին 98 տոկոսը դեմ է քվեարկել։