A
A
Հների հետ կոալիցիա չի լինելու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք վարչապետի 3-4 թեկնածու ունենք, այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
«Մեր բոլորի ցանկությունն է՝ այս վիճակից դուրս գանք, մեր մեջքն ուղղենք։ Հների հետ կոալիցիա չեմ պատկերացնում, գործողների հետ չեմ պատկերացնում»,- ասել է Ծառուկյանը։
Նա նաև ասել է, որ Բելառուսի նախագահն իր ընկերն է, որը ցանկացած հարցով հայ ժողովրդի կողքին է։
«Մենք բոլորի հետ պետք է լավ լինենք՝ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի և բոլորի»,- ասել է նա։
«Մենք բոլորի հետ պետք է լավ լինենք՝ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի և բոլորի»,- ասել է նա։
Ծառուկյանը հայտարարել է նաև, որ չի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր կոալիցիային, սակայն չի բացառել համագործակցությունը Սամվել Կարապետյանի հետ։
Հարցին, թե արդյոք կփոխի դիրքորոշումը, եթե խորհրդարանում ընդդիմության հաղթանակը կախված լինի իր որոշումից, Ծառուկյանը պատասխանել է․ «Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ոչ։ Իսկ Կարապետյանի դեպքում կքննարկենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։