Եղանակն առաջիկա օրերին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի առանձին հատվածներում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ` հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հուլիսի 3-ի և 4-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:
Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղամակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։