Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ 175 ՏԱՐԵԿԱՆ Է

Մշակույթ

Այսօր Ազային գրադարանում բացվեց ցուցահանդես, որը նվիրված էր Ռուսաստանի պետական գրադարանի 175-ամյակին:

Ցուցադրվում էին Ռուսաստանի պետական գրադարանի կատալոգների եւ գրքերի նմուշները, մասնակիցները տեղեկացվեցին գրադարանի գործունեության, հիմնադրման պատմության մասին։ Այսօրվա դրությամբ գրադարանում առկա են ամենահազվագյուտ գրականության մոտ 43 միլիոն նմուշներ՝ 249 լեզուներով:

Խորհրդային Միության տարիներին գրադարանը բոլոր հանրապետությունների գրադարանների գիտահետազոտական աշխատանքների կենտրոնն էր: Այսօր եւս Հայաստանի ազգային գրադարանը սերտ կապի մեջ է Ռուսաստանի պետական գրադարանի հետ: