A
A
17-ամյա պատանին իր հափշտակած հեռախոսը վերադարձնելու դիմաց 50 000 դրամ է պահանջել
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 18-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել են քրոջ բջջային հեռախոսը, ապա զանգել և հեռախոսը վերադարձնելու համար պահանջել են 50 000 դրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Հ. Հովսեփյան փողոցից, կողոպուտ և շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա պատանու: Նրա մոտից հայտնաբերվել է նշված հեռախոսը:
Պատանին տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն՝ տեղեկացնում է Ոստիկանությունը։