Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_6483441
A A
Պաշտոնական

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի տարեդարձը

Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը․

«Չինաստանը դարավոր ավանդույթների և նորագույն տեխնոլոգիաների երկիր է՝ հնագույն, բայց երբեք չհնացող արժեքների բազմաշերտ մշակույթով: 2012 թվականին ստանձնելով Չինաստանի առաջնորդի պաշտոնը` Դուք արձանագրել եք հսկայական տնտեսական աճ և ամրապնդել Չինաստանի դիրքը որպես տնտեսական և աշխարհաքաղաքական գերտերություն:

Շատ կարճ ժամանակահատվածում Չինաստանը կարողացել է կտրուկ մեծացնել իր ազդեցությունը գլոբալ մակարդակում և դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը: Իմ երկիրն ու ժողովուրդը Չինաստանի հետ կապված են տարածությունը գերազանցող բարեկամության ամուր կամրջով, ես կրկնակի ուրախ եմ, որ կարողացել եմ մասնակիցը լինել այն ամրացնելու գործընթացին և պատրաստ եմ այսուհետ ևս իմ նպաստը բերել հայ֊չինական հարաբերությունների զարգացմանը», -մասնավորապես ասվում է ուղերձում: