Բացել լրահոսը Փակել լրահոսը
այրվող մեքենա
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոմեքենայում

Հունիսի 13-ին, ժամը 10:43-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 1-ին փողոցի 2-րդ փակուղում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Խ․). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:19-ին, մարվել՝ 11:37-ին: Այրվել է ավտոմեքենան: