Բացել լրահոսը Փակել լրահոսը
սարգիս-խանդանյան
A A
Պաշտոնական

ՔՊ պատգամավորը հորդորում է խուլիգանություն անող պատգամավորի նկատմամբ կիրառել անհրաժեշտ միջոցներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ակցիային։
 
«Պատգամավորն ընդամենը ունի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ իրավունք կառավարության անդամների մոտ։ Պետական կառավարման համակարգի մարմիններ ներխուժելու, խուժանություն անելու, ահաբեկչական գործողություններին նմանվող գործողություն ծավալելու իրավունք պատգամավորը ՉՈՒՆԻ։
 
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը հստակ սահմանում է.
«Պատգամավորը հնարավորինս սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կամ իր գրավոր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ»։
 
Ես հորդորում եմ, որ այսուհետ ՀՀ պետական համակարգի մարմինների շենքերի պահպանությամբ զբաղվող իրավապահ մարմինների ծառայողներն այդ շենքերի անվտանգության կարգը խախտող ցանկացած անձի, այդ թվում և խուլիգանություն անող պատգամավորի մանդատ ունեցողների նկատմամբ կիրառեն անհրաժեշտ միջոցներ և վերականգնեն տվյալ մարմնի բնականոն գործունեությունը»,- գրել է նա ՖԲ-ում։