Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վազելով ու ոստիկանների հետ վիճելով՝ 3 կին պատգամավորներ ներխուժեցին Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը ներխուժեցին ՀՀ առողջապահության նախարարության շենք, այնուհետև՝ Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ։

Թեև ընդդիմադիր պատգամավորներին տեղեկացրեցին, որ նախարարը խորհրդակցության է, բայց դա հետ չպահեց պատգամավորներին։ Նրանցից Քրիստինե Վարդանյանն առաջինը մտավ խորհրդակցության սենյակ և թղթեր շպրտեց Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ։

Աննա Մկրտչյանն ու Քրիստինե Վարդանյանն, իրար հերթ չտալով, Անահիտ Ավանեսյանին հարցնում էին՝ «դավաճան Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը լա՞վ է, պաշտոնի համար արժե՞ այդքան իջնել» և այլն։

Այս տեսարանը նկարահանում էր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, իսկ առողջապահության նախարարն անգամ չէր ճանաչում, թե ով է իրեն տեսանկարահանողը։

Մանրամասները՝ տեսանյութում։