«Սպայկա» ընկերությունն արտոնություն կստանա
Աջակցիր «Ա1+»-ին«Սպայկա» ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կստանա 2․7 մլրդ դրամի չափով։ Մաքսատուրքից ազատման նախագիծը կքննարկվի Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներով Արարատի մարզում նախատեսում է հիմնել ջերմոցային տնտեսություն, որտեղ նախատեսվում է աճեցնել կակաչ, լոլիկ, վարունգ, սմբուկ եւ այլ գյուղատնտեսական արտադրանքներ։
Ներկայում անհարժեշտություն է առաջացել ներմուծել 2․3 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իսկ իրականացվող լրացումների եւ փոփոխության արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 45 մլրդ դրամ։
Ըստ հիմնավորման՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար, ինչպես նաև կնպաստի մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացմանը:
Ի դեպ, 2026թ. սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ «Սպայկա»-ն ունի 1652 վարձու աշխատող։