Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հիմա ժամանակն է, որ մենք միացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք մեր պետությունների անվտանգությունը» (տեսանյութ)

«Հիմա ժամանակն է, որ մենք միացնենք մեր ուժերը որպեսզի ապահովենք մեր պետությունների անվտանգությունը»․ այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովից հետո նշեց Բելառուսիայի Պետդումայի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն։

Անդրոյչենկոն նշեց, որ իրենք  շնորհակալ են Հայաստանին ՀԱՊԿ-ի վեհաժողովի անցկացման և ջերմ հյուրընկալության համար։

«Ա1+»-ի լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվել են ՀԱՊԿ-ի ներսում տիրող խնդիրների մասին, պաշտոնյան չպատասխանեց, հայտնեց շնորհակալություն և հեռացավ։

Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին 2021-20258 թթ համար ռազմավարության քննարկումը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեության ֆինանսավորման մասին և ընտրությունների միջազգային դիտորդության մասին։