Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավիացիոն-քիմիական պայքար
A A
Պաշտոնական Հասարակություն

25 օր արգելված կլինի մուտքը Բյուրականի անտառ

Սույն թվականի հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ՝ իրազեկում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։