A
A
Այնթապում դանակահարել են 31-ամյա երիտասարդի
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 5-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է` հայտնում է Ոստիկանությունը։