Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Պաշտոնական

Փրկարարները մոտ 2 կմ պատգարակով իջեցրել են Գոշավանքում ոտքը վնասած քաղաքացուն

Հունիսի 5-ին, ժամը 16։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ե․ Պ․-ին (ծնված 1998 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն, մոտ 2 կմ պատգարակով իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ: