Բացել լրահոսը Փակել լրահոսը
286357233_407452378090818_2344501827845523372_n
A A
Պաշտոնական

Պարենային անվտանգության հարցով հանդիպում է կայացել

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ կայացել է պարենային անվտանգություն և պարենային կայուն համակարգեր թեմայով միջազգային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպումը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որից հետո ներկայացրել է պարենային անվտանգության, ինչպես նաև կայուն պարենային համակարգեր ունենալու մարտահրավերները, տեսլականը և առաջիկայում հնարավոր անհրաժեշտ քայլերը:

Նա նաև անդրադարձել է նախորդ մի քանի տարիների ընթացքում առաջացած համաշխարհային պարենային անվտանգության բազմաթիվ խնդիրներին՝ մասնավորպես շեշտը դնելով մատակարարման շղթայի խաթարումների, պարենային ապրանքների գների բարձրացման, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։